ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Է՛հ, Վարպետ ջան, դու էլ գնացիր

Սամվել ՍԵՎԱԴԱ. Է՛հ, Վարպետ ջան, դու էլ գնացիր
10.03.2013 | 13:38

13 տարեկան տղա էի: Սովորում էի Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:
Էդ տարիներին հնարավորություն չկար տեսնել, ծանոթանալ աշխարհում կերպարվեստի, գրականության և ընդհանրապես արվեստի բնագավառում տիրող բազմաձև ու բազմապիսի դրսևորումներին:
Մենք տեսնում էինք այն, ինչ հարմար էր գտնում սովետական կտրող-ծակող-խարտոցող-հարթեցնող գրաքննությունը: Այն էլ՝ սևուսպիտակ, խամրած-խանգրած թերթերի միջոցով:
...ԵՎ հանկարծ Լենինականի «Բանվոր» թերթի էջերում կարդացի, որ Ալեքսանդրիայից հայրենադարձված խմբերի հետ Հայրենիք է ժամանել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, որին բնակարան է հատկացվել Լենինականում, այն էլ` մեր կողքի փողոցում:
Հետագայում, երբ Գեղարվեստի ակադեմիայի ուսանող էի, նրան տեսա արդեն մայրաքաղաքում, ուր չխամրող հետաքրքրությամբ մինչև հիմա հետևում էի նրա ստեղծագործական ընթացքին:
Վերջին անգամ նրան տեսա անցած տարի էս ժամանակ: Անկեղծ ասած, դատելով նրա խոսքերից ու հատկապես նրա վերջին շրջանի գործերից, որ ես տեսա նրա արվեստանոց-բնակարանում, հնարավոր չէր մտածել, որ Մաեստրոն պատրաստվում է հեռանալ մեզնից:
Բայց մեզ տրված չէ դատել Աստծո գործերը...
Նա լուռ տքնեց ամբողջ կյանքում իր նկարակալի առջև ու թողեց արտակարգ ինքնատիպ մի արվեստ, որով կհպարտանան հետագա սերունդները:
Իսկ մեզ մնում է ասել.
- Լույսերի մեջ մնաս, ԼՈՒՅՍԻ՛ ՎԱՐՊԵՏ:

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ